|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր լրագրողները ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեցին` ճի՞շտ է, որ իր պաշտոնին հրաժեշտ պետք է տա: «Ես, ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա:
Նախարարը հավաստիացրեց, որ քննարկումներ չկան նաև տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կիսելու վերաբերյալ: «Ես աշխատող մարդ եմ, որտեղ ասեն` աշխատեք, այնտեղ կաշխատեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով լուրերին, թե վարչապետի հետ իր հարաբերությունները լարված են, Երիցյանն արձագանքեց. «Սուտ է»: