|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել էր, որ Արմավիրի 10 դպրոցներում դասերը չեն վերսկսվել:
Yerkir.am-ի հետ զրույցում Արմավիրի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը նշեց, որ խնդիրն այն է, որ հեղուկ վառելիքով են այդ դպրոցները ջեռուցվում, և անհրաժեշտ ջերմաստիճանը չեն կարողանա ապահովել:
«Հիմա մեզ մոտ քամիներ են, և այս եղանակին վառարաններն ուղղակի չեն հասցնում տաքացնել դասարանները: Այսպես, թե այնպես այդ դպրոցներում մենք միշտ խնդիր ունեցել ենք, բայց հիմա` այս շնչառական վարակների հետ կապված, որոշեցինք ռիսկի չդիմել և գոնե մեկ շաբաթ էլ հետաձգել դասերը»,- ասաց նա:
Սայադյանը նշեց նաև, որ բաց թողնված դասերը կլրացնեն ինչպես մյուս բոլոր դպրոցները` գարնանային արձակուրդների և հավելյալ դասաժամերի հաշվին: Ըստ նրա` հիմնականում սահմանամերձ համայնքների` Բագարան, Երվանդաշատ, դպրոցներն են այդ տասը դպրոցների թվում: