|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր` Հայոց բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոն էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ անկախության տարիների ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ ունենալ մի կառույց, որը ոգևորում է հայ ժողովրդին, և դա Հայոց բանակն է:
«Մենք, իրոք, հպարտանալու տեղ ունենք, քանի որ մեր ձեռքբերումը իսկապես մեծ է: Հայոց բանակն է ապահովում մեր պետության, հայրենիքի անկախությունն ու անվտանգությունը: Հայոց բանակը մեր երկրի հպարտությունն է»,- ասաց վարչապետը:
Այլ հարցերի վարչապետը չցանկացավ պատասխանել: