|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջին հարցազրույցն է տվել նշանակումից հետո:
Նա շնորհակալություն է հայտնել ակումբին, նախագահին` իրեն նման հնարավորություն ընձեռելու համար` նշելով, որ իր համար շատ երջանիկ օր է, եւ ինքն ամբողջ սրտով աշխատելու է ի օգուտ ակումբի:
«Ռեալը» լավագույն կազմն ունի և երկրպագուների լավագույն բանակը: Ամեն ինչ կանեմ ընթացիկ առաջնությունում տիտղոս նվաճելու համար»,- ասել է Զիդանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից եւ նրա փոխերն նշանակվել էր «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։