|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մեր երկրում, հակառակ սոցիալական դժվարությունների խորացմանը, երբեմն արձանագրվում են անտրամաբանական ճոխություններ, հատկապես` Ամանորին ընդառաջ: Դեկտեմբերի սկզբներին արդեն Ծաղկաձորում գտնվող շքեղ հյուրանոցներում բոլոր տեղերը զբաղեցված են եղել տոնական օրերի համար: Գնացուցակով, օրինակ` 2 անձի համար 3 տոնական օր նշելու գինը սկսվել է 690 հազար դրամից` օրական երեք անգամ սնունդով և ամենօրյա համերգային ծրագրով: Մեծահարուստներից մեկին պատկանող ծաղկաձորյան հյուրանոցում մեկ կիսալյուքս համարը 6 օրվա համար արժեր 1 միլիոն 300 հազար դրամ: Այսինքն` հաշվարկների համաձայն` Ծաղկաձորում ամանորյա տոնական մեկ օր անցկացնելն արժեցել է 220-ից 230 հազար դրամ: Ստացվում է, որ միջին վիճակագրական քաղաքացու երկու ամսվա աշխատավարձը ոմանք կարող են ծախսել մեկ օրում: