|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պոլսեցի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը չի ցանկացել անդրադառնալ թուրքական Cumhuriyet թերթին, որը նախագահ Էրդողանի և Գյուլերի հանդիպման մասին լուրը վերնագրել էր` Գյուլերին հեգնելով:
Ըստ T24-ի՝ Aksam-ի լրագրողի հետ զրույցում Գյուլերն ասել է. «Cumhuriyet-ն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Այլևս դա չեմ ընթերցում: Ես իմ լուսանկարների արվեստով եմ զբաղված, նման լուրեր հրապարակողների համար ժամանակ չունեմ»:
Հիշեցնենք, որ Էրդողանը Գյուլերին ընդունել էր իր՝ Քիլիսում գտնվող տանը, որի ժամանակ հայտնի լուսանկարիչը Էրդողանին նվիրել էր իր՝ «Հին Պոլսի հիշատակները» գիրքը:

