|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Նոյեմբերի 27-ին, ժամը 14-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Ջրառատ թաղամասում շրջագայության ընթացքում բերման են ենթարկել 1956 թ. ծնված Ապրես Բ.-ին, ում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բեռնված է եղել 0,5 խմ կաղնու վառելափայտով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և խոստովանել է, որ Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող տարածքի Չաուշի աղբյուր սարում կատարել է ապօրինի ծառահատում: Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է կաղնու 4 կոճղ, իսկ ավտոմեքենայում՝ 2 կացին և 1 սղոց:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: