|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաև՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։
«Ժողովուրդ»–ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, արդյո՞ք նա վճռել Է երկրի քաղաքական կառավարմանը որևէ ձևաչափով մասնակցություն ունենալ։
Մկրտչյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ «Սուքիասյանը եթե ինչ-որ որոշում է կայացնում, եթե ինչ-որ ցանկություններ է ունենում, միանգամից մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին։ Այս պահի դրությամբ նմանատիպ բան չկա»,– վստահեցրեց խոսնակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։