|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը: Ելույթ ունեցավ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ բյուջեի մասին պատգամավորների հնչեցրած գնահատականները որքան էլ պատկերավոր լինեն, չեն արտահայտում իրականությունը:
«Վիճակը ծանր է, բայց ես չէի անվանի՝ «ծնկաչոք», ես չէի անվանի` «կուչ եկած բյուջե»: Կառավարությունն անում է հնարավորը` տնտեսությունը զարգացնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ տարածաշրջանային զարգացումներն իրենց բացասական ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա:
Ըստ Վաչե Գաբրիելյանի` կառավարությունը ձեռնարկել է քայլեր` տնտեսությունը աշխուժացնելու համար` հարկային արտոնությունների և պետական ծախսերի միջոցով: