|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` Մոսկվայում` «Ռեգնում» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է «Ռեգնումը»:
«Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ հիշատակելով Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը։
«Երբ Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվի շահագործման, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»,-ասել է Բակո Սահակյանը: