|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 77-րդ տարելիցի կապակցությամբ էրդողանամետ Akit TV-ին կադրեր էր ներկայացրել նրա մասին, որի ընթացքում էկրանին եղել էր «1938-ին վերջացավ զուլումը» գրությունը:
Akit TV-ի այս հրապարակումն անմիջապես մեծ աղմուկ էր առաջացրել: Մի շարք հեռուստադիտողներ դրա դեմ բողոք էին ներկայացրել Թուրքիայում ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին: Խորհուրդը տուգանել է հեռուստաալիքին՝ զգուշացնելով՝ մեկ անգամ ևս նման «սխալմունք» թույլ տալու դեպքում կզրկի հեռարձակման իրավունքից: