|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուքրիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանականա ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, ողջ երկրում բացվել են 175 հազար ընտրատեղամասեր: Ընտրական իրավունք ունի 54 մլն մարդ:
Արդյունքներով պարզ կդառնա` կկարողանա ի վերջո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն լինել` ինչպես վերջին 13 տարում:
Բացի իշխող կուսակցությունից ընտրություններին մասնակցում են նաեւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը եւ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:
Թուրքիայում խորհրդարանական ընտրություն էին անցկացվել նաեւ հունիսի 7-ին, որի արդյունքում 4 կուսակցություններ անցել էին խորհրդարան, այդ թվում` քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր ստացել մեծամասնություն եււ միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորություն: Իսկ կոալիցիոն կառավարություն ստեղծելու փորձերը ձախողվել էին: