|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներն ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցին, թե սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ժամանակ ՕԵԿ-ն ինչո՞վ է զբաղվելու և ի՞նչ կոնկրետ գործունեություն է ծավալելու:
Մարգարյանը նախ ասաց, որ ՕԵԿ-ի դիրքորոշումն արդեն արտահայտվել է քվեարկությամբ, ապա ևս մեկ անգամ նշեց, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին:
Ըստ պատգամավորի՝ վաղը տեղի է ունենալու «Հայկական վերածնունդ» նախաձեռնության նիստը, որի ժամանակ էլ հայտնի կդառնա իրենց շտաբի կազմը, ղեկավարը և հետագա գործունեության ծրագիրը: