|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եթե առանց Թուրքիայի հնարավոր չէ ԻՊ-ի դեմ պայքար, ինչո՞ւ մեզ չեն ընդունում ԵՄ. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ G20 շրջանակներում կազմակերպված W20 գագաթաժողովում:
Ըստ T24-ի՝ Էրդողանը ելույթի ընթացքում անդրադարձել է ահաբեկչական խմբավորումների զինամթերքին՝ ասելով. «Անընդունելի է ահաբեկչական խմբավորումների միջև տարբերություն դնելը: Նրանց դեմ պայքարում Թուրքիային աջակցելու փոխարեն ահաբեկիչներին աջակցողները թող չմոռանան, որ աշխարհին մղում են դեպի արհավիրքներ: Եթե առանց Թուրքիայի հնարավոր չէ ահաբեկչության դեմ պայքար, ինչո՞ւ մեզ չեն ընդունում ԵՄ: Նրանք այդ մասին ոչինչ չեն ասում, անկեղծ չեն»: