|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Էրեբունի-Երևան տոնակատարության չեղարկման պնդումներին: Ըստ նրա` նման տեսակետ ունեն պարտվողական հոգեբանություն ունեցող մարդիկ:
«Ես` որպես երևանցի, կարծում եմ, որ այդ տոնը պետք է նշվի ավելի մեծ էնտուզիազմով, քան մեռելոցները: Բոլոր նեգատիվ բաներին հլու-հնազանդ համաձայնում են: Ես կարծում եմ`տոն պետք է լինի և շատ պետք է լինի»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ մի շարք քաղաքացիներ ստորագրահավաք են արել եւ պահանջում են տոնակատարության գումարն ուղղել սահմանամերձ գյուղերին: