|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից։ Այդ մասին CNN-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին. հայտնում է Лента.ру-ն:
Քերին նշել է, որ սիրիական հակամարտությունը հնարավոր չէ լուծել` առանց քաղաքական կյանքում սուննիներին ներառելու, ինչի համար որոշակի ժամանակ կպահանջվի:
Նա նաև ԱՄՆ-ի համար «հնարավորություն» է անվանել Ռուսաստանի ներառումը սիրիական հակամարտության կարգավորման գործում։ Միևնույն ժամանակ նշել է, որ եթե Մոսկվան շարունակի աջակցել Ասադի ալևիական իշխանություններին, Մերձավոր Արևելքի երկրների հետ խնդիրներ կունենա և կարող է ջիհադականների թիրախ դառնալ: