|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայտնի է, որ երկու օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, վիրավորվել է 16 զինվոր: Նրանց մեծ մասին տեղափոխել են Երևան, իսկ թեթև մարմնական վիրավորում ստացածները մնացել են Ստեփանակերտում:
Ստեփանակերտի հոսպիտալի բուժքույրն ասաց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակ նորմալ է: Բայց նա չկարողացավ ասել, թե երբ զինվորները դուրս կգրվեն հիվանդանոցից: