|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պառավաքարում այս պահին խաղաղ է: Yerkir.am-ին գյուղացիները պատմեցին, որ երեկ զոհված` 83-ամյա Պայծառ Աղաջանյանն իր տնամերձ այգում լոբի մաքրելիս է եղել, երբ ականի պայթյուն է որոտացել մոտակայքում: Նա մահացել է տեղում` բեկորային վնասվածքներ ստանալով:
Ի դեպ, երեկ ականի պայթյունից մեքենա է այրվել` Գալուստ Մելքումյանի ավտոմեքենան: Ուշագրավ է, որ 2 տարի առաջ էլ ականի պայթյունի հետևանքով այրվել էր Մելքոնյանի «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան:
Պառավաքարում մեկ վիրավոր կա, որի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: