|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երևանի տրանսպորտի թանկացման հարցը այսօր էլ քննարկվում է, սակայն առաջիկայում թանկացման հեռանկար չկա: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: «Իհարկե, սպասարկող կազմակերպությունների կողմից հիմա էլ դժգոհություններ կան և սպասարկման հետ կապված դժվարություններ, սակայն նրանք էլ գիտակցում են խնդիրը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ի՞նչ է, այն ժամանակ դժգոհություն չկա՞ր, որ պնդում էին, որ առանց թանկացման հնարավոր չէ սպասարկում իրականացնել, Նավասարդյանը պատասխանեց. «Թանկացման հարցն այսօր էլ քննարկման փուլում է»: