|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 23-ին` ժամը 23:35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա Կորոլա» մանիշի 058 ՕՕ 11 պ/հ ավտոմեքենայի վարորդը (որի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Օպել Զաֆիրա» մանիշի 76 SS 076 պ/հ ավտոմեքենայի վարորդ` 1987 թ. ծնված Է. Ս.-ին, ով, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: