|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լեհական լրատվամիջոցները հայտնում են երկրի տարածքում անհավանական գտածոյի մասին: Երկու տղամարդ`լեհ եւ գերմանացի, Երրորդ ռեյխի ժամանակաշրջանի զրահագնացք են հայտնաբերել` ոսկով բեռնավորված:
Ենթադրվում է, որ դա 1945 թվականին Վրոցլավի մոտ անհետացած գնացքն է: Բացի ոսկուց գնացքում եղել են զարդեր եւ զինամթերք: Իրենց գտածոյի մասին լեհ եւ գերմանացի տղամարդիկ հայտնել են Վալբժիխ քաղաքի իրավաբանական կազմակերպությանը. Նրանք պահանջում են գտածոյի` օրենքով նախատեսված 10 տոկոսը:
Նշվում է, որ գնացքում կարող է լինել շուրջ 300 տոննա ոսկի: Մինչդեռ քաղաքային իշխանությունները թերահավատորեն են մոտենում այդ լուրերին. չնայած դրան` գանձերի ենթադրյալ վայր` գնացքի թունել են ուղարկվել զինվորականներ եւ ոստիկաններ: