|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդաղետի արդյունքում “Սեսսնա 206″ մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են:
ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.
• Մանուկյան Պարույր Նորիկի (ծնված` 1987թ.)
• Մանուկյան Լարիսա Վրեժի (ծնված` 1992թ.)
• Գլչյան Օֆելյա Ազատի (ծնված`2005թ.)
• Գլչյան Էրիկ Ազատի (ծնված` 2007թ.)
Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: