|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Ամասիա գյուղի հուշարձանի մոտից իր «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կարեն Կ.-ին և ուղևոր, 1989 թ. ծնված Արթուր Կ.-ին: Խուզարկությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է 2,8 գ կանեփանման խոտաբույսի թաց թփերով ցողուն:
Կարեն Կ.-ն հայտարարել է, որ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ է, որը քաղել է նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Ամասիա գյուղի մերձակա ձորակից` հետագայում չորացնելու և ծխելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: