|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ծանոթուհին նրա դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ մեղադրելով նրան դաժան ծեծի և բռնաբարության փորձի մեջ. հայտնում է Национальные интересы տեղեկատվական գործակալությունը:
Նշվում է, որ տուժածը բողոքել է մոտ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ բռնության է ենթարկվել Նկողոսյանի և նրա վարորդ Էդգարի կողմից: Կնոջ խոսքերով՝ ինքը շատ վախեցած է եղել և իրեն սպառնացել են, որ ոստիկանություն չդիմի:
Նշվում է, որ հասարակությունն ապշած է այն բանից, որ բռնության ունակ Նիկողոսյանը մի շարք շքանշանների է արժանացել նախկինում:
