|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքվեցին քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանին բերման ենթարկելու մասին. այդ պահին քրեական հեղինակությունը եղել է Սեյրան Սարոյանի մեքենայում:
Պատգամավորը չթաքցրեց, որ Կայարանցի Թևոսիկն իր լավ բարեկամն է և ոչ միայն` ընկերը: «Մենք սաղս բարեկամ ենք: Ի՞նչ գողական, ինքն իմ ընկերն ա, Մոսկվայից հյուր ա եկել, ավտոս տվել եմ։ Հիմա ի՞նչ կապ ունի` ով ա, հո բարեկամից չե՞ս հրաժարվի՝ մեկը մինիստր ա, մեկը նախարար ա, մեկն էլ տենց ա»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ մեքենայում նաև զենք հայտնաբերեցին, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Դա իրանը չի եղել, ինքը տենց բան չի պահում: Իր հետ էլի են մարդիկ եղել, երևի տենց բաներ սիրել են։ Հիմա արել են, կպատժվեն, մեռնեմ օրենքի զորությանը»: