|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանի խայտառակ պահվածքի մասին վկայող տեսանյութը հայտնվել է համացանցում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, պատգամավորը հայհոյել է ճանապարհային ոստիկանին, երբ վերջինս համարձակվել է կանգնեցնել նրա ավտոմեքենան:
«Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար հա կանգնցնելու, դեպուտատին պետքա կանգնցնես` ակտ գրես: Բեսամբ տղա ես էլի դու դառել ըտենց, արա» և էլի վիրավորական արտահայտություններ է հնչեցրել պատգամավորը:
Նա ընդամենը կիսով չափ է ներկայանում, ինքը դեպուտատ Հրանտն է և իր խոսքերը ավարտում է` հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով:
Պատգամավորի խայտառակ պահվածքի տեսանյութը՝ այստեղ: