|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրոպական ամառային խաղերում իր երկրորդ հաղթանակը տարավ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը: Բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ նա շատ վստահ գոտեմարտեց ու միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց նրան:
Իր առաջին հաղթանակը տարավ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նա պարտության մատնեց Արթուր Օմարովին և մի քանի րոպե հետո կգոտեմարտի ադրբեջանցի Սաման Տամասեբիի հետ:
Ցավոք, պարտություն կրեց 75 կգ քաշային Կարապետ Չալյանը: Սակայն մրցակիցը` Մարկ Մադսենը, զորեղ ըմբիշ է, և Կարապետը դեռ կարող է պայքարել բրոնզե մեդալի համար: