|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Նախորդ ամիս Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն իր 12 տարվա խորհրդական Ահմեդ Սեվերից պահանջել էր խորհրդարանական ընտրություններից առաջ չհրատարակել իր մասին գիրքը:
Ըստ Haberler-ի, երկուշաբթի օրը Սեվերի` Գյուլի մասին պատմող գիրքը հասանելի կլինի հանրությանը:
Հեղինակն այն վերնագրել է «12 տարի` Աբդուլլահ Գյուլի հետ. Ապրեցի, տեսա, գրեցի»:
208 էջանոց գրքում Գյուլի խորհրդականն առաջին անգամ պատմել է մինչ օրս չհրապարակված իրադարձությունների և դեպքերի, Գեզի այգու հարցում Գյուլի և Էրդողանի տարրակարծիք լինելու, «դեկտեմբերի 17-25-ը» գործողության (Թուրքիայում հակակոռուպցիոն գործողություն), լրագրողների ձերբակալության և նման շատ այլ խնդիրների մասին:
Կայքը թվել է բոլոր այն հարցերը, որոնց պատասխանները հեղինակը տվել է գրքում: Կայքում ներկայացված հարցերից երկուսը Հայաստանի և հայերի մասին է.
«Ո՞րն էր սիրիահայերին Թուրքիա բերելու համար պատրաստված գաղտնի ծրագիրը: Ինչպե՞ս որոշեց գնալ Հայաստանի մայրաքաղաք Երևան: Այս որոշմանը ովքե՞ր դեմ եղան:»