|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված և երեկ Թուրքիայի խորհրդարան մտած` ազգությամբ հայ Կարո Փայլանը ծնվել է 1972 թվականին հայկական Մալաթիայում:
Կարոն ընտանիքի 3 զավակների միջնեկն է: Ավարտել է Կ.Պոլսի համալսարանի բիզնեսի ֆակուլտետը: Երկար տարիներ մասնակցել է Թուրքիայի հայկական դպրոցների ղեկավարման աշխատանքներին:
Իր ինքնակենսագրականում նա գրել է. «Եղել եմ հայ ժողովրդի՝ արդարության 100-ամյա պայքարի զինվոր»:
Փայլանը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից է: