|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է ռուսական մարզական ալիքներին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը լուսաբանելուց հրաժարվելու համար. հայտնում է sports.ru-ն:
«Ինչպե՞ս կարող էր ստացվել, որ Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը ինձ տեղեկացրեց, որ մեր ոչ մի, բացառապես ոչ մի ԶԼՄ-ը չի ցանկացել լուսաբանել համաշխարհային սպորտում մեծ իրադարձություն հանդիսացող Եվրապական խաղերը: Ես հասկանում եմ, որ կան սահմանափակումներ՝ կապված մեր բյուջեի հետ... Սակայն կան առանցքային իրադարձություններ, օրինակ՝ Եվրոպական օլիմպիական առաջին խաղերը»,- ասել է Պուտինը: