|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետության տարբեր գազալցակայաններում և բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով արդեն երեք մարդ է մահացել: Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին Կապանում: Բենզալցակայանի պայթյունից ծայրահեղ ծանր վիճակում Երևանի այրվածքաբանական կենտրոն տեղափոխված` 35-ամյա Սասուն Ս-ն երեկ՝ հունիսի 1-ին, մահացել է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանը:
Նրա խոսքով՝ երիտասարդի այրվածքները մոտ 97 տոկոս էին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Չարենցավանում հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող գազալցակայանն էր պայթել, ինչի արդյունքում աշխատակից էր մահացել: Մայիսի 26-ին էլ պայթյուն էր տեղի ունեցել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում, ծանր վիրավորվել էին Հակոբյանի եղբայրն ու որդին և թեթև վնասվածք էր ստացել գազալցակայանի աշխատակիցը: Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ Արմեն Հակոբյանը, երեկ մահացել է: