|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Իսլամական պետության» գրոհայինները հնագույն Պալմիրա քաղաքի ամֆիթատրոնում շուրջ 20 մարդու են մահապատժի ենթարկել: Գնդակահարությունից առաջ գրոհայինները խաղաղ բնակիչներին բերել եւ ստիպողաբար նստեցրել են ամֆիթատրոնի տարածքում:
Պալմիրայի գրավումից ի վեր իսլամիստներն արդեն 250 մարդու են սպանել:
Նշենք, որ«Իսլամական պետության» գրոհայինները Պալմիրան վերջնականապես գրավեցին մայիսի 20-ին: Քաղաքի համար մղվող մարտերում սպանվել է 300 սիրիացի զինվոր:
Պալմիրա քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է ներառված: