|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները հարց ուղղեցին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, թե ինչո՞ւէ ՕԵԿ խմբակցությունն այդքան գերակտիվ նիստերի ժամանակ:
Հովհաննես Մարգարյանը նշեց, որ չի վիրավորվում հարցից, այլ ըմբռնումով է մոտենում: «Շատ համեստ հարց էր, ըմբռնումով եմ մոտենում ձեր հումորին: Հիմա կփորձեմ համադրել։ Տարիների առաջ պատգամավորներին քննադատում էին, որ ակտիվ չեն, որ այն առաքելությունը, որ պետք է իրագործեն ԱԺ-ում, չեն անում: Այս տեսանկյունից հիմա հակառակն է, քննադատում են առավել ակտիվ լինելու համար: Օգտվելով առիթից` կարող եք ուսումնասիրել ՕԵԿ-ի անցած ուղին, եւ ասեմ, որ 2012-13թթ. մենք ճանաչվել ենք ամենաակտիվ խմբակցությունը»,- ասաց պատգամավորը: