|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից պատգամավորական նախաձեռնության կարգով ներկայացված` «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը:
Ըստ նախագծի` առաջարկվում է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում հերթապահություն իրականացնելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ծագած հիվանդության ժամանակ Հայաստանում զինծառայողի բուժման անհնարինության դեպքում բուժումն իրականացնել օտարերկյա պետություններում պետբյուջեի հաշվին` հատուցելով բուժման, կեցության և ընտանիքի ուղեկցող անդամների ծախսերը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ հարցն արդեն երկար ժամանակ է, ինչ օրակարգում է, անցել է քննարկման փուլ:
«Գտնում ենք, որ որոշումը լրացուցիչ խթան կհանդիսանա առանձնահատուկ պայմաններում զինծառայության պատշաճ մակարդակի իրականացման համար, կբարձրացնի զինծառայողների պաշտպանվածության մակարդակը: Խնդրում եմ հավանության տալ եզրակացությանը»,- ասաց նախարարը: