|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Փրկարար ծառայությունը մայիսի 19-ին, ժամը 16.42-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Գայի պողոտայում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 19 US 915, «Սուզուկի» մակնիշի 7335JT եւ «Մերսեդես» մակնիշի 5330JT պետհամարանիշերով ավտոմեքենաները, այնուհետեւ վերջինս բախվել է սյանը. ավտոմեքենաներից գազի արտահոսք չի եղել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1985 թ. ծնված Ա. Հ.-ը եւ 1992 թ. ծնված Ղ. Բ.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» եւ «Սուզուկի» մակնիշների ավտոմեքենաները: