|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 3-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախում է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Հարավային Օսիայի խորհրդարանի հետ համագործակցությունն ու գործընկերների դիտորդական առաքելության նշանակությունը` պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման տեսանկյունից:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ժողովրդավարական գործընթացների ամրապնդման գործում ընտրությունների կարեւորությունը:
Այնուհետեւ կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: