|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների:
Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին դիտորդական առաքելություն իրականացնելու համար` այն արժեւորելով քաղաքական, մարդասիրական եւ բարոյական տեսանկյուններից: