|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա այսօրԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի բացումը կազդարարվի աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգով: Ծրագրում կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի N 21 սոնատը, Պրոկոֆևի N 4 սոնատը. Շոպենի նոկտյուրնները և մազուրկաները, Լիստի «Ռակոցի մարշը»:
Yerkir.am-ին փառատոնի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ Կիսինը Հայաստանում է, երեկ արդեն փորձ է արել:
Ի դեպ, 2015 թ. փառատոնի շրջանակներում իրականացվող բոլոր համերգները նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: