|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մահապատիժների անցկացման թվով աշխարհում առաջատար երկիրը Չինաստանն է, որտեղ ավելի շատ մահապատիժ է իրագործվում, քան աշխարհի բոլոր երկրներում միասին: Նման տվյալներ է ներկայացրել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում:
Միեւնույն ժամանակ, նշվում է, որ Չինաստանում մահապատիժների հստակ թիվ հնարավոր չէ մատնանշել: Ցուցակում առաջատարներից են նաեւ Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականին 22 երկրում մահապատժի է ենթարկվել 607 մարդ: Դա 22 տոկոսով քիչ է` 2013 թվականի համեմատ: