|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը: Վնասվել էին զինծառայողի թոքն ու լյարդը: Նրան Բերդում վիրահատելուց հետո տեղափոխել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հիշեցնենք, որ տղան ուներ ողնուղեղի վնասում, և դեռևս պարզ չէ` տղան կքայլի՞, թե՞ ոչ:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյան հայտնեց, որ Հովհաննեսի վիճակն արդեն լավ է: «Տղային պետք է տեղափոխենք Կարմիր խաչի հիվանդանոց, սպասում ենք` պայմանագիր մեզ ուղարկեն, նոր տեղափոխենք: Այնտեղ վերականգնողական բուժում կստանա: Տեսնենք` հետո ինչ պետք է անենք»,- ասաց նա: