|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մարտի 14-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ծնոտի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1975 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Մեկնած օպերատիվ խմբին Արմեն Մ.-ի եղբայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.45-ի սահմաններում, Արթիկի Ս. Դավթի փողոցի 49 շենքի բնակարաններից սուր կտրող ծակող գործիքով հարվածել են եղբորը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Մ.-ին, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է ծանոթը՝ 1971 թ. ծնված Գայանե Հ.-ն: Դանակն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: