|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների միջոցառուների արդյունքում՝ մարտի 10-ին պարզվել է, որ 1979 թ. ծնված Գագիկ Ա.-ն փետրվարի 25-ին նշված բնակարանից հափշտակել է 7 միլիոն 180.000 դրամ արժողությամբ շաքարամանը: Գագիկ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: