|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մեկ շաբաթից` մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, տեղի կունենա դռնփակ:
«Համագումարը անցկացվելու է ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում, որը տեղակայված է «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տարածքում: Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համագումարին եւ «կապիտուլացիայից» հետո սա լինելու է նրա առաջին հանդիպումը իր կուսակիցների հետ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի ելումուտն այնպես է կազմակերպվելու, որ լրագրողները հնարավորություն չունենան նրան հարցեր տալու:
Համագումարը դռնփակ անցկացնելու որոշման պատճառն այն է, որ ԲՀԿ վերնախավը կասկածներ ունի, թե իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, քանի որ վերջին հայտնի իրադարձություններից հետո կուսակցության ակտիվը շատ նեղված է, եւ բոլորը փորձելու են Գագիկ Ծառուկյանից պարզաբանում ստանալ: Իսկ թե ինչպես կավարտվի այդ ամենը, դժվար է ասել»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: