|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր Երևանի «Ուլիս»-ն առաջին մարզումն է անցկացրել Երևանում: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի կազմում մարզմանը մասնակցել են գրեթե բոլոր ֆուտբոլիստները: Առայժմ Հայաստանում չէ Աղվան Պապիկյանը, ով փաստաթղթային խնդիրներ ունի, բայց շատ շուտով կմիանա թիմին: Բացակայում էր նաև Հովհաննես Գոհարյանը, ով թիմին կմիանա 2 օրից:
Մյուս բոլոր ֆուտբոլիստներն արդեն Երևանում են, և վաղը թիմը անցկացնելու է երկու մարզում: Առայժմ «Ուլիս»-ն իր մարզումներն անցկացնում է Աշտարակի մարզադաշտում: