|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Սուրուչ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել 2 մարդ, մեկը՝ ոստիկան. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Շանլըուրֆայի նահանգապետ Իզզեթին Քյուչուքն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել: «Նախնական տվյալների համաձայն՝ ռումբը եղել է Սուրուչ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ գտնվող աղբամանում։ Պայթյունի հետևանքով աննշան վնասվածքներ է ստացել երկու մարդ, մեկը՝ ոստիկան: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է նա: