|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունվարի 30-ին` ժամը 14.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցում` «Մերգելյան ինստիտուտի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը հարվածել է ծառին, ծառը շրջվել է մոտակա խանութի տանիքին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդու ծառն ընկել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 3/10 հասցեում գտնվող խանութի տանիքին (խանութի ծածկը դեֆորմացվել է` 0,5 քմ), իսկ մոտակայքում գտնվող սյունը թեքվել է: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
«Երքաղլույս» ՓԲԸ-ի և Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք: