|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր որդու անունով ստացված` ՀՀ քննչական կոմիտե հրավիրվելու վերաբերյալ ծանուցումը:
Ծանուցման մեջ նշվում է, որ Հայկ Լևոնի Բարսեղյանը, որպես վկա, հրավիրվում է Շիրակի մարզի քննչական վարչություն` հարցաքննության:
Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Բարսեղյանը նշեց, որ թեև ծանուցման մեջ նշված է գործի համարը, սակայն պատկերացում չունեն` խոսքն ինչ գործի մասին է: