|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունվարի 25-26-ին Աստանայում ՀՀ դեսպանության տարածքում և Ալմաթիում «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել մոմավառություն և ծաղիկների զետեղման արարողություն՝ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Արարողություններին մասնակցել են Աստանայի և Ալմաթիի հայկական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերն են հղել զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն: