|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քաղաքացի Գերասիմ Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 09:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության բաժանմունքի ոստիկանը գումարային պարտքի կապակցությամբ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածներ է հասցրել իրեն:
Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել նաև այն մասին, որ նույն օրը` դեպքից քիչ ավելի ուշ, ոստիկանության աշխատակիցը եկել է իր առևտրի կրպակ և ատրճանակով սպառնացել է, որ կսպանի իրեն: Կատարվում է նախաքննություն: