|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի բլից մրցաշարի 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովին:
Մինչ այդ հայ գրոսմայստրը հաղթել էր կուբացի Պերես Դոմինգեսին, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, և ռուս Յան Նեպոմնյաշչին: Մյուս պարտիաներում Արոնյանը կիսել էր միավորը ռուս Ալեքսանդր Գրիշչուկի, ֆրանսիացի Էտյեն Բակրոյի եւ չինացի Վան Հաոյի հետ և պարտվել միայն Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա):
9-րդ տուրից հետո Արոնյանը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: